National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
28.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
05.06.2019
Արարատ Միրզոյանը մասնակցել է Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի պետությունների խորհրդարանների նախագահների 4-րդ գագաթնաժողովին
1 / 17

Հունիսի 5-ին Վարշավայում մեկնարկել է Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի պետությունների խորհրդարանների նախագահների 4-րդ գագաթնաժողովը:

Այս ձեւաչափը վերջին մի քանի տարիների ընթացքում Լեհաստանի խորհրդարանի կողմից ընտրված յուրօրինակ հարթակ է Եվրոպայի առջեւ ծառացած մարտահրավերներին արձագանքելու, ինչպես նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր քննարկելու համար:

Լեհաստանի Սեյմի եւ Սենատի ղեկավարներ Մարեկ Կուխչինսկու եւ Ստանիսլավ Կարչեւսկու համատեղ հրավերով գագաթնաժողովին էին հրավիրված տարածաշրջանի խորհրդարանների ղեկավարներ, պատգամավորներ եւ հեղինակավոր գիտնականներ՝ քննարկելու համընդհանուր պատմության հարցերն ու ժամանակակից մարտահրավերները:

Խոսելով Արեւելյան եւ Կենտրոնական Եվրոպայի տարածաշրջանի ընդհանրական պատմության դեպքերի, համընդհանուր մարտահրավերների եւ մասնավորապես՝ Հայաստանի ժողովրդավարացման օրինակի մասին, իր ելույթում Արարատ Միրզոյանը կոչ է արել գործընկերներին. «Ժամանակն է նայել եւ տեսնել իրական պատկերը, ժամանակն է դադարեցնել իրեն չարդարացրած, անարդյունավետ գործելակերպը, եւ մեր թանկ ժամանակն ու ջանքերը նոր հակամարտություններ, նոր արգելապատնեշներ եւ բաժանարար գծեր ստեղծելու փոխարեն, իրապես պահն է, հարգելի' գործընկերներ, համախմբվելու եւ ուղղելու բոլորիս ջանքերը մեր համընդհանուր մարտահրավերներին դիմակայելուն՝ ամրապնդելով ժողովրդավարությունն ու ապահովելով խաղաղությունը, խթանելով կրթությունն ու բարելավելով մարդկանց կենսապայմանները»:

Գագաթնաժողովի խոսնակներն անդրադարձել են նաեւ գլոբալացման, ազգային ինքնության եւ Կենտրոնական ու Արեւելյան Եվրոպայի ապագայի շուրջ ձեւավորված աշխարհաքաղաքական իրավիճակին առնչվող հարցերին:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am